Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Ինչպե՞ս է աշխատում պլացեբոյի էֆեկտը

Ինչպե՞ս է աշխատում պլացեբոյի էֆեկտը

Նոր հետազոտության ժամանակ Պարկինսոնով հիվանդներին տվել են պլացեբո՝ խոստանալով 75%-ով բարձրացնել դոֆամինի արտադրությունը: Հենց այս նյարդամիջնորդանյութի անբավարարությամբ է պայմանավորված հիվանդության զարգացումը: Սակայն ոչ մի ռեակցիա տեղի չի ունեցել, երբ հիվանդներին խոստացել են բարձրացնել դոֆամինի մակարդակը 25, 50 և նույնիսկ 100%-ով:

Հետազոտության արդյունքները ցույց տեցին, որ սպասումներն անմիջականորեն ազդում են պլացեբոյի աշխատանքի արդյունավետության վրա ոչ միայն Պարկինսոնով հիվանդների մոտ: Այդպես է համարում Պարկինսոնի հետազոտական կենտրոնից Ջոն Սթոեսլը:  
 
Նա դեռևս ինը տարի առաջ իր գործընկերների հետ առաջին անգամ ցույց տվեց հիվանդների մոտ պլացեբոյի էֆեկտի և դոֆամինի արտադրության միջև կապը: Քանի որ դոֆամինը կարևոր դեր է խաղում շնորհման համակարգում, այն ազդում է նաև այլ հիվանդությունների ժամանակ պլացեբոյի ազդեցության վրա:
 
Կիրառելով պոզիտրոն-էմիսիոն շերտագրություն՝ գիտնականները հետևեցին պլացեբոյի ընդունումից հետո դոֆամինի արտադրությանը: Հետազոտությանը մասնակցեց  36 պացիենտ: Նրանց հաղորդեցին, որ դոֆամինի արտադրությունը կաճի 25, 50, 75 և 100%-ով: Առավել էական արդյունք ստացվել է խոստացված 75% հավանականության դեպքում:  Այսինքն, երբ մարդուն . 100% արդյունք են երաշխավորում, նրա մոտ չի ակտիվանում շնորհման համակարգը:  
 
Նույնիսկ իրական դեղամիջոց կիրառելով՝ գիտնականները կարողացան բարձրացնել դոֆամինի արտադրությունը պլացեբո էֆեկտի շնորհիվ:
 
Հետազոտության արդյունքները կարող են հիմք հանդիսանալ հիվանդների բուժման լավագույն սխեմաների մշակման համար: Բանն այն է, որ հիվանդներին հրավիրելով փորձարկման՝ գիտնականները նրանց հաղորդում են հնարավոր խաբեության մասին: Այսպիսով, պլացեբո էֆեկտը պայմանավորված է նաև հիվանդի կողմից բժշկի նկատմամբ ունեցած վստահության աստիճանով: 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ